Այն, ինչը պատկերել եմ, ոչ միայն հայ, այլև Համաշխարհային մշակույթի արժեքավոր ժառանգություն է: Ես ցանկացել եմ , այս պատկերների մեջ ամփոփել հայ ժողովրդի դարերի ընթացքում ստեղծած և մինչև այսօր պահպանված պատկերավոր ապացույցը: Սկսած հայոց գրերի ստղծումից(Մեսրոբ Մաշտոցի և Գր. Լուսավորիչի)դեպի արևմտյան հայաստան, Վարդան Մամիկոնյանի պայքարի ոգին, որը խորհրդանշում է իր գոության պաշտպանող հայ ժողովրդի պայքարը մինչև այսօր: Պատկերված է Ս.Խաչ Եկեղեցին, Վանա ծովը,Արարատ լեռը, որպես բոլոր ժամանակների հայ ժողովրդի փրկության սիմվոլ:Զվարթնոց եկեղեցու սյունը և արծիվը: Կիլիկիան, որպես մեր լավագույն հիշողություններից մեկը: Ղարաբաղի <<Տատիկն ու պապիկը>> և իհարկե հայ ժողովրդի փրկության զանգերը, մեծն Կոմիտասի երգի ղողանջներով: